Ի՞նչ է պարը
Պարը արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ
բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
Հուլիսի 22-31-ը՝ «Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան մոտ 700 երիտասարդներ ապրեցին վրանային պայմաններում, մասնակցեցին ազգային մարզամշակութային միջոցառումների և արշավի, ինչպես նաև անցկացրեցին հետաքրքիր հանդիպումներով, բացահայտումներով և ծանոթություններով լի հարուստ օրեր։
Ամեն ճակատում կար 22 ջոկատ. Ամեն ջոկատին բաժին էր ընկել մեկ երգ՝ մեր ռազմահայրենասիրական երգերից:
Ամեն ճակատ, երեք օրվա ընթացքում սովորեց երեք ազգային պար.
Շնորհակալություն ՀայՖոնին, շատ երգերի բառեր Ձեր շնորհիվ գտանք՝ էլ. տարբերակով. Ինչպես նաև յութուբի հղումներն էլ օգտակար եղան.

С 28 мая по 7 июня в Национальном детском образовательно-оздоровительном центре «Зубренок» при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества (МФГС) государств - участников СНГ был проведен Международный молодежный форум «Дружба без границ».
Целью форума было объединение лидеров молодежных объединений и организаций, а также информирование молодежи о реализации государственной молодежной политики в государствах-участниках СНГ.
На форуме участвовали представители Армении, Азербайджана, Беларуси, Казахстана, Кыргызстана, Молдовы, России, Таджикистана и Украины.

Յար խուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )
Ռոստամ Բազի – Հայկական ռազմի պարերից է: Հիմնականում տարածված է եղել Պարսկահայքում՝ Կապուտան (Ուրմիա) լճի շրջակայքում: Ռոստամը դա պարսիկ գրող Ֆիրդուսու հայտնի էպոսի հերոսի անունն է, որը ողջ Պարսկաստանում, այդ թվում նաև պարսկահայոց մեջ ընդունված էր որպես հերոսականություն, առնականություն, դյուցազնականություն խորհրդանշող պատմական անձերից, կերպարներից մեկը: Իսկ բազի թարգմանվում է որպես, խաղ, այսինքն եթե ամբողջովին փորձենք հայեցի մեկնաբանություն տալ, ապա այն թերևս կհնչի որպես «Քաջերի խաղ», որը կրել է ռազմիկների մարզելու խնդիրը:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )
Ավանդական դարձած ամենամսյա "ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ" ծրագրի այս ամսվա միջոցառումը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19:00 Նարեկացի արվեստի միությունում:
Այս օրը, ինչպես բոլորս գիտենք, նույնպես խորհրդանշական է : Այս անգամ վերջին ուրբաթը համընկել է ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԻ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ծննդյան օրվա հետ...
Մուտքն ինչպես միշտ ազատ է:
ԿԱՐԻՆ ավանդական երգի և պարի համույթի շնորհիվ վերգտեք ձեր ազգային պարը և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը: Միացեք և տրվեք ազգային ոգուն.
Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի Քերծի պարը: Այն նաև գրառողները կոչում են պատերազմական, սվինապար: Երբեմն հնչում է որսորդական պար լինելու ենթադրություններ, որը մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )
Հայաստանում գոյություն ունեն պարեր Մըշու խըռ անվանմամբ: Նրա մեղեդիները նման են Քոչարու մեղեդիների: Մըշու խըռ պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես և Քոչարունը և նրա սխեման կարելի է վերագրել երկուս գնալ երկուս դառնալ պարատեսակին: Բայց ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի հատուկ հիմք, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )
Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է:
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ:
( Կարդալ ավելին. Video )
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ:
( Կարդալ ավելին. Video )
ԵՐԵՔ ՈՏՔ
(Երկուս գնալ, մեկ դառնալ, ոտք զարկելով)
(Երկուս գնալ, մեկ դառնալ, ոտք զարկելով)
Երեք ոտք-ը` երեք քայլ կամ Իչարաղլի-ն, որ թուրքերենից նորից բառացիորեն նշանակում է երեք ոտք կամ քայլ, Ջավախքում շատ սիրված ու տարածված պարաձև է: Այս ձևին պատկանում են շատ անուն պարեր, որոնցից գրանցվել են Ջամբար ամի կամ Չամբար ամի, Պուդուդի և պարաձևի Երեք ոտք անունը կրող մի շարք պարեր:
( Կարդալ ավելին. Video )
Հարգելի ընկերներ.
Ես պարի խմբակ եմ ուզում բացել. Առաջին խմբակը կազմավորվել է. Փորձերը սկսելու համար տարածք է անհրաժեշտ: Կենտրոնում.
Խնդրում եմ օգնել տարածք գտնելու հարցում. Պատրաստ եմ վճարել տարածքի համար (խմբակը վճարովի է).
Այնպիսի տարածք, որ 20-25 հոգի կարողանան պարել ուս ուսի բռնած :)
Դպրոց, մանկապարտեզ, ուսումնարան, համալսարան, մասնավոր տարածք. Նշանակություն չունի, միայն թե տարածք լինի :)
Շնորհակալ կլինեմ օգնության համար :)

Լութկի պարը Վանա պարերից է:
Լուտկի պարի անվան բացատրությունը տալիս է լույտ արմատը, որից էլ առաջանում են լուտալ և լուտանալ բայերը և լուտանք գոյականը:
Առավել ևս որ շատ տեղերում Լուտկի պարը անվանում են Լութ:
Լուտալ, լուտանալ նշանակում է.
հարձակվել, նետվել ինչ-որ մեկի վրա կշտամբանքով, խայտառակել;
փնովել, հայհոյել, անիծել:

Հայ ժողովուրդը տարածության կողմերի և շարժման ուղղության իր իմաստավորմամբ աջ բառն է ընկած հաջող, առաջ բառերի հիմքում: Առաջ ի սկզբանե նշանակել է աջ, հետագայում նաև վերաիմաստավորվել է և դարձել առաջ, քանզի հաջողությունը կապված է առաջընթացի, պրոգրեսի հետ:
Իսկ հայկական ձախ բառը ընկած է ձախորդ բառի հիմքում:
( Կարդալ ավելին. Video )
Իսկ հայկական ձախ բառը ընկած է ձախորդ բառի հիմքում:
( Կարդալ ավելին. Video )
Հունվարի 28-ին Ժ 18:00-ին Կարին ազգագրական երգի ու պարի համույթը, Նարեկացի արվեստի միությունը՝ Մակիչ Մկրտչյանի և Դավիթ Ամալյանի մասնակցությամբ կազմակերպում են միջոցառում` նվիրված Հայոց բանակի օրվան:
Միջոցառումը տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միությունում, որից հետո`ժամը 19:30-ին տեղի կունենա Ավանդական պարերի ուսուցման ամենամսյա երեկոն:
Բոլորս միասին զբաղեցնենք մեր տեղը պարահրապարակում` հատկապես խորհրդանշական այդ օրը, ևս մեկ Անգամ ապացուցելու, որ Հայը կա, Եղել է ու Կլինի, և որ մենք ենք մեր բանակը և մեզնից լավ ոչ ոք չի կարող պաշտպանել մեր Սրբազան Հայրենիքը:

Չորս ոտք պարաձևին է պատկանում նաև նույն Ժենյա Խաչատրյանի կողմից գրանցված ՖՆՋԱՆ պարը: Ֆընջան-ֆինջան թուրքերեն, փոքր, հախճապակյա գավաթ: Ձեռքերը բռնում են ափ-ափի, դաստակները կրծքի բարձրությամբ, արմունկները սուր անկյան տակ դեպի վեր ծալված: Տեմպը դանդաղ է, ունի նաև թռիչքներով երկրորդ մաս, որի ընթացքում արագանում է: Ռիթմը հավասարաչափ է: Պարեղանակի հաշիվը խառն է: Ամեն մի քայլ զբաղեցնում է 1/16 տևողություն:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )
Էջմիածինը Կարնո պարանմուշներից է:
Կարնո կլոր պարերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ետ ու առաջ պարերը: Ետ ու առաջ պարում են թե քաղաքներում և թե գյուղերում: Քաղաքներում կատարում են դանդաղ ու հանդիսավոր, գյուղերում՝ արագ ու թռիչքներով: Հնում Ետ ու առաջ պարերը կատարել են հատուկ օրերի և միայն ծածկի տակ՝ շինություններում: Դրսում արգելվել է պարել, ներկայումս պարում են ամեն տեղ, ցանկացած ժամանակ:
Կարինից Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի մոտ պահպանվել են Ետ ու առաջ-ի մի քանի ձևեր: Նրանց թերևս կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ պարաձևեր:
Վերջինների շարքին է պատկանում նաև Էջմիածին պարաձևը:

Հայաստանում շատ են տարածված «Թամուր», «Թամուր աղա», «Հեյ Թամուր աղա», «Թամրաղի» և նմանատիպ անվանումներով պարերը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ունենալով ընդհանուր ուրվագծեր և ձևեր՝ այդ պարերն այնուամենայնիվ իրենց շարժումներով տարբերվում են իրարից:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )
Հայկական պարավեստում կան պարանմուշներ, որոնք չեն պատկանում որևէ ծեսի, որևէ ազգային տոնի, և շատ հաճախ նրանք պարվում են բոլոր տոների և տոնակատարությունների ժամանակ:
Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` Ծաղկաձորին:
( Կարդալ ավելին. Video )
Այդ պարերի շարքին թերևս կարելի է դասել Վասպուրկանի ամենադիտարժան պարերից մեկը` Ծաղկաձորին:
( Կարդալ ավելին. Video )
Հայաստանում շատ են հանդիպում Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը:
Նմանատիպ անվանումներով շատ պարեր պատկանում են հայկական կոլլեկտիվ պարերի տարբեր տարատեսակների:
Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը հանդիպում են ոտ զարնել տեսակներով:
( Կարդալ ավելին. Video )
Նմանատիպ անվանումներով շատ պարեր պատկանում են հայկական կոլլեկտիվ պարերի տարբեր տարատեսակների:
Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը հանդիպում են ոտ զարնել տեսակներով:
( Կարդալ ավելին. Video )
Աստվածածնա պարը, դանդաղ, հանդիսավոր պար է: Մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ, հենց Աստվածածնա օրը, ուրիշ օր չէին պարում: Պարեղանակը հազվադեպ են նվագում: Առաջներում այն տարածված է եղել հատկապես Ջավախքում, որտեղ այժմ հարսանիքների կամ սովորական տոնախմբությունների ժամանակ այդ պարեղանակով կենտ (մենապար) պարեր են պարում:
Պարեղանակը 7/8-է:
Բառառիկ` երաժշտական եղանակների մեջ ( 7-ը որպես Աստվածային թիվ)
( Կարդալ ավելին. Video )
Թամզարան հարսանեկան երգ-պար է: Թամզարա պարը հանդիպում է շատ հայկական բնակավայրերում, գրառվել է տասյոթից ավել տարբերակներ, բայց գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվանումը չի կարողացել բացատրել: Թամզարա անվանումը Հ.Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական ազգաբնակչությամբ բնակավայրի անվանում Հայկական բարձրավանդակում:
( Կարդալ ավելին. Video )
( Կարդալ ավելին. Video )